News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաշմիրում ավելի քան 100 կին տարօրինակ հարձակումների զոհ է դարձել, որոնց ընթացքում կտրել են նրանց մազերը: Այս միջադեպերը զանգվածային խուճապի պատճառ են դարձել, որը հրահրել է մարդկանց վրա հարձակումներ եւ լինչի դասատանի ենթարկել: AFP-ն հայտնում է, որ խուճապի պատճառով արդեն 70 տարեկան տղամարդ է սպանվել: Ավելին՝ խմբեր են հայտնվել, որոնք հարձակվում են նրանց վրա, ում կասկածում են կանանց մազերը կտրելու մեջ: Մետաղական ձողերով եւ դանակներով զինված՝ նրանք Քաշմիրի փոոցներում յուրատեսակ պարեկություն են սահմանել: Անցյալ չորեքշաբթի հնդիկ զինվորականների հետ բախումների հետեւանքով 5 մարդ է տուժել: Բազմությունը սկսել է զինվորների վրա քարեր նետել՝ համարելով, որ նրանք պաշտպանում են կանանց մազերը կտրած տղամարդուն: Արդյունքում զինվորները կրակ են արձակել: Հինգշաբթի մարդկանց բազմությունը հարձակվել է հոգեկան հիվանդ տղամարդու վրա՝ փորձելով նրան հրկիզել եւ տրակտորով վրայով անցնել: Ոստիկաններին հաջողվել է դժբախտ մարդուն փրկել:

Ըստ որում՝ իշխանությունները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում, որ կանանց վրա նման հարձակումներ են իրագործվել:

Ոստիկանությունը 10 հազար դոլարի պարգեւ է խոստացել տեղեկության համար, որը կօգնի գտնել մեղավորներին, սակայն դրա հետ մեկտեղ ոստիկանները ցանկանում են, որ այս հարձակումների զոհ դարձած կանայք ստուգվեն ստի դետեկտորով:

Նշենք, որ հարձակումների վկաներ չկան: Ենթադրվող հարձակումների մանրամասները հաճախ խորհրդավոր են եւ ստուգելու համար դժվարություն ներկայացնող: Կանանցից ոչ մեկը չի կարողանում հարձակվողին նկարագրել՝ պնդելով, որ չի հիշում, թե դա ինչպես է տեղի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ