News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի Կենտրոնական ընտտրական հանձնաժողովն ավարտել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում ընտրողների ձայների հաշվարկը, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:

737 ընտրատեղամասերի քվեաթերթերի 100 տոկոսի մշակումից հետ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթում է «Վրացական երազանքի» թեկնածու, Վրաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն, որը ստացել է ձայների 51,06 տոկոսը: Կալաձեի օգտին է քվեարկել ավելի քան 203 հազար մարդ: Մայրաքաղաքում ընդամենը գրանցված է 943 հազար 423 ընտրող, սակայն ընտրություններին մասնակցել է միայն 43,4 տոկոսը՝ մոտ 410 հազար մարդ:

Երկրորդ տեղում է անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին, որը ստացել է 17,46 տոկոս ձայն:

Նախկին իշխող՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության  թեկնածու Զաալ Ուդումաշվիլին ստացել է ձայների 16.53 տոկոսը:

ԿԸՀ հրապարակած նախնական տեղեկություններով՝ 59 ինքնակառավարվող համայնքներից 53-ում «Վրացական երազանքի» թեկնածուներն առաջատար են առաջին փուլում: 5 համայնքում հնարավոր է քաղաքապետի ընտրության երկրորդ փուլ անցկացվի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ