News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մանուկների շրջանում կատարված հետազոտություններով պարզվել է, որ մարդիկ բնածին կարգավորումներ ունեն, որոնք պարտադրում են սուր արձագանքել սարդերի եւ օձերի հայտնվելուն: Այս մասին նշված է Live Science-ում:

Օձերի (օֆիդիոֆոբիա) եւ սարդերի (արախնոֆոբիա) հանդեպ վախի ծանր ձեւերով է տառապում բնակչության 1-ից մինչեւ 5 տոկոսը: Այս էակներից ուժգին տհաճության մասին է հայտարարում բոլոր երեխաների եւ մեծահասակների երրորդ մասը, չնայած ո՛չ մի, ո՛չ մյուս կենդանին մարդկանց չեն սպառնում աշխարհի շրջանների մեծ մասում:

Լեյպցիգի Մաքս Պլանկի մարդու իմունոդեֆիցիտի ու ուղեղի մասին գիտության ինստիտուտի եւ Շվեդիայի Ուփսալայի համալսարանի գիտնականները որոշել են պարզել այս վախի եւ տհաճության պատճառը: Նրանք 2 հետազոտություն են կատարել՝  համապատասխան գույնի, չափի եւ պայծառության պատկերներ օգտագործելով:  Առաջին փորձում 16 6-ամսական փոքրիկները ծնողների ծնկներին նստած հետեւում էին էկրանին հայտնվող  սարդերի եւ ծաղիկների կամ օձերի ու ձկների պատկերներին: Փոքրիկների կեսը սկզբում դիտել է սարդեր/ծաղիկներ հերթագայությունը, այնուհետեւ ընդմիջումից հետո անցել է օձերին եւ ձկներին: Մյուս կեսը պատկերները դիտել է հակառակ հերթագայությամբ:

Երբ փոքրիկները նայել են սարդերին, նրանց բբերը միջինը 0,14 մմ-ով լանացել են, մինչդեռ ծաղիկները դիտելիս այս ցուցանիշը կազմել է ընդամենը 0,03 մմ: Ըստ որում՝ օձերին եւ ձկներին երեխաները միատեսակ են արձագանքել (ենթադրաբար՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը նրանք ընկալել են որպես «ինչ-որ կենդանի արարած», չնայած վախ կար, որ այստեղ գործել է սարդերից փոխանցված էֆեկտը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ