News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը ստեղծված միջազգային իրավիճակը ավելի քան 20 տարում ամենալարվածն է համարում: Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտնել է Journal du Dimanche-ը:

«Սառը պատերազմի ավարտից հետո մենք դեռեւս երբեք չենք բախվել իրավիճակի հետ, որն այս աստիճան նշանավորվեր լարվածությամբ ու սպառնալիքներով»,- պարբերականի հետ զրույցում հայտարարել է նա՝ ընդգծելով միջուկային զենքի տարածում թույլ չտալու անհրաժեշտությունը:

Նրա կարծիքով՝ այսօր Վաշինգտոնում «հրաժարվում են ուշադրություն դարձնել խաղաղության բազմակողմանի բնույթի վրա»:

«Ինչ վերաբերում է Իրանին, մենք պետք է ԱՄՆ վարչակազմին եւ Կոնգրեսին համոզենք, որ միջուկային զենքի տարածման կանխումը մարդկության համար կենսականորեն կարեւոր խնդիր է»,- նշել է նա:

Լե Դրիանը զգուշացրել է, որ Թեհրանի հետ Վիեննայի համաձայնություններին չհետեւելը «խիստ գծի կողմնակիցներին կդրդի իրանական քաղաքականության մեջ վերականգնել միջուկային զենքի մշակումը»: «Սա կբերի ամբողջ տարածաշրջանում միջուկային զենքի տարածման գալարի, երբ յուրաքանչյուրը կփորձի միջուկային զենք ստեղծել»,- կարծում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Նա կարծում է, որ նման զարգացումը «Հյուսիսային Կորեային կխրախուսի սադրանքները շարունակել, իսկ նրա հարեւաններն իրենց հերթին կարող են միջուկային զենք ստեղծելու աշխատանքներ սկսել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ