News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները պատասխանել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում Քսենիա Սոբչակի թեկնածությանն աջակցելու մասին հայտարարություններին եւ իր կայքի ընթերցողներին հրեական անեկդոտ է պատմել, հայտնում է «Վզգլյադը»:

Հաղորդագրության մեջ հեռուստահաղորդավարը իր զարմանքն է հայտնել այն կապակցությամբ, որ համացանցում այդքան արագ տարածվել է «տեղեկությունը», որ ինքն աջակցում է Քսենիա Սոբչակի թեկնածությանը: Պոզները պարզաբանել է, որ չի պաշտպանում հատկապես Սոբչակի թեկնածությունը, այլ ավելի շուտ իր համակրանքն է հայտնում «բոլորին դեմ եմ» տողին, որը նա փորձում է ներկայացնել:

«Մի անեկդոտ մտաբերեցի այն մասին, թե ինչպես է Ռաբինովիչը Ֆինկելշթեյնին ասում. «Լսել ես, որ Ցիպերովիչը փոքերում 5 հազար ռուբլի է շահել»: Ինչին Ֆինկելշթեյնը պատասխանում է. «Ոչ թե փոքերում, այլ ձիրարշավում, ոչ թե 5 հազար ռուբլի, այլ 100, եւ ոչ թե շահել է, այլ տանուլ տվել, իսկ ընդհանրապես ամեն ինչ ճիշտ է»,- գրել է Պոզները՝ պարզաբանելով, որ չի հայտարարել Սոբչակին աջակցելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ