News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 24
Տեսնել լրահոսը

Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում՝ գլխի ճակատային շրջանում։

Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետեւանքով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում ականատես վկաներ։ Զինծառայող Հ.Ավետիսյանը զինակիցների կողմից անմիջապես տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ, սակայն ճանապարհին մահացել է:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքից օրեր առաջ  զինծառայողի հետ վիճաբանել եւ բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող։

Ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային։
Նախաքննությունը շարունակվում է: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը եւ 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են նաեւ պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 12:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողն ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Խաչատրյանն սպանության զոհ է դարձել, պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Հայկական ժամանակ». Բանակում բարդակ է, տիկնայք եւ պարոնայք
Եթե որեւէ մեկը կասի, թե բա Պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններ եղան, մենք պետք է ասենք, որ դա ոչինչ չի նշանակում...
Կուրսանտի սպանության գործով դատավորը կողմերին խստորեն նախազգուշացրել է նիստերն հետաձգելու հիմքեր չստեղծել
Դատական սանկցիա է կիրառվել նաեւ ամբաստանյալներից Գնել Թեւոսյանի շահերի պաշտպանի նկատմամբ...
N զորամասի ավտոծառայության պետը 1,5 մլն դրամի բենզին եւ դիզվառելիք է յուրացրել. նա տուգանվեց 700 հազար դրամով
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ՊՆ պաշտոնյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել տուգանքի ...
Հայկազին պտտաձողից կախված 15 մետր հեռավորությունից եմ տեսել, վախից չեմ մոտեցել. վկա
Սովորական, նորմալ հարաբերություններ եմ ունեցել…
«Ժամանակ». 1000 դրամները չեն հասնում իրենց շահառուներին. հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում
Հնչում են նաև մտահոգություններ, որ մի քանի միլիոնի չարաշահումներ են տեղի ունենում...
«ՀԺ». Բուհում ծվարած կոռուպցիոն ուսանողները շուտով կդառնան մահամերձեր եւ հավերժական տարկետում կստանան
Ազգ-բանակ, դասադուլ-հացադուլ, ցավդ տանեմ-կյանքիդ մեռնեմ...
Ամենաշատ
Partner news