News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել «Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքի հոկտեմբերի 20-ի՝ ժամը 18.39-ի` «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքն է արձանագրվել։

Ոստիկանության՝ լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Հոդվածում նշված է նաեւ, որ լուսանկարը համացանց է բեռնվել 2014 թվականին, իսկ նկարագրության մեջ տեղանքի անունը նշված է Բախչալար՝ ներկայիս Բագարան համայնքը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անգղի ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին եւ բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին:

Կատարվում է հետաքննություն»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի, Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի մասին հերթական դեպքն է հայտնաբերվել:

Սպիտակագլուխ անգղը համարվում է վտանգված տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ եւ Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Այս տեսակն ընդգրկված է նաեւ Հայաստանի Կարմիր գրքում: 

Ըստ կայքի ունեցած տեղեկությունների՝ սպանված անգղի նշված լուսանկարը համացանց է բեռնվել 2014թ.-ին, իսկ նկարագրության մեջ գրված է տեղանքի անունը՝ «Բախչալար»: Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արեւմուտք, Ախուրյանի գետաբերանի մոտ:

Տվյալ անձը եւս որսի սիրահար է եւ ունի բազմաթիվ լուսանկարներ այդ մասին վկայող:

Տպել
Ամենաշատ