News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Աժ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը թեեւ հիմքեր չի տեսնում, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է ձախողվել, սակայն կասկածի տակ է առնում այդ համաձայնագրի դրույթների հետագա իրացումը Հայաստանի  Հանրապետությունում:

«Համաձայնագրի դրույթների իրագործումը արդեն կախված է մեզանից, թե ինչքանով պատրաստ կլինենք համաձայնագրի դրույթները կյանքի կոչել: Մենք ունենք Սահմանադրություն, բայց ունենք պաշտոնյաների մի խումբ, որոնք Սահմանադրության վրայով օրը հազար անգամ իրենց կեղտոտ ոտքերով գնում-գալիս են: Ունենք Ընտրական օրենսգիրք, որը ստեղծում է հավասար մրցակցային  հնարավորություն, բայց մենք տեսնում ենք՝ քանի անգամ են թքում այդ օրենսգրքի վրա: Մենք ունեինք կոռուպցիայի  դեմ պայքարի հանձնաժողով, բայց տեսնում ենք, որ կոռուպցիան քայքայում է մեր երկրի ամբողջ համակարգը:

Համաձայնագրի ստորագրումը մի բան է, դրանում ներառված բարեփոխումները թղթից կյանքի կոչելը այլ բան է: Այստեղ պրոբլեմը մեր մեջ պետք է տեսնենք, ու մեր իշխանության քաղաքական կամքից է կախված՝ պատրաստ են, ոչ թե թղթով այլ իրական պայքար մղել կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ»,-ասել է պատգամավորը:
 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ