News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզում դատարանը վարույթ է սկսել աջծայրահեղական խմբավորման 8 անդամների նկատմամբ, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ: Նրանցից 7-ը կմնան կալանքի մեջ, մինչդեռ 17-ամյա դեռահասը հատուկ հսկողության ներքո կլինի: Նրանք կասկածվում են քաղաքական գործիչների, մզկիթի եւ փոքրամասնությունների ներկայացուցչների վրա հարձակումներ պատրաստելու մեջ, հայտնել են արդարադատության մարմիններում աղբյուրները, փոխանցում է DW-ն:

Դատախազությունը հոկտեմբերի 20-ին միջնորդել է պաշտոնական քննություն սկսելու մասին: Քննություն է կատարվելու 17 տարեկան 3 անչափահասների եւ 18-ից մինչեւ 29 տարեկան 5 մեծահասակների նկատմամբ: Ըստ ամենայնի, նրանց թիրախների թվում էին Ֆրանսիայի նախագահի թկնածու Ժան Լյուկ Մելանշոնը եւ կառավարության մամուլի քարտուղար Քրիսթոֆ Կաստանեն:

Հոկտեմբերի 17-ին իրավապահ մարմինները 10 մարդու էին ձերբակալել: Նրանք մի երիտասարդի շրջապատից էին, ով արդեն մեկուսարանում է գտնվում, եւ ում նկատմամբ արդեն ահաբեկչության գործով քննություն է իրականացվում: Այդ ժամանակ ձերբակալվածներից եկուսին ազատ էին արձակել՝ առանց մեղադրանք ներկայացնելու:

Այս ձերբակալությունները Ֆրանսիայում անհանգստություն էին առաջացրել՝ մասնավորապես այն պատճառով, որ վտանգի ենթարկված բարձրաստիճան քաղաքական գործիչներին, չնայած կատարվող հետաքննությանը, չէին զգուշացրել, որ նրանց վրա հարձակում է ծրագրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ