News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 22
Տեսնել լրահոսը

Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան  հանդիսացող Կանազի մշակույթի պալատը նվիրում են Հրանտ Թոխատյանի հիմանդրամին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին:

Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան  հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է (կառուցվել է` 1958-ին): Այս բաղձալի երազանքը իրականություն դարձնելու համար նա տարիներ առաջ սկսել էր գործընթաց` դիմել էր գավառապետին, որպեսզի այն նվիրի իրեն:

Այժմ մենք ականատեսն ենք  հանրային միջոցների հերթական նվիրատվությանը:

Գավառական խնջույքների թամադա` ժողովրդական «պատվավոր»   արտիստը, ով համատեղության կարգով անհասկանալի եւ բավականին կասկածելի սկզբունքի ընտրությամբ իբրեւ իրավապաշտպան հայտնվել էր Justice within Armenia-ի  դիտորդական առաքելության խմբում, որպես  2017 թվականի ապրիլի 2-ի խայտառակության դիտորդ, երկար ժամանակ չէր երեւացել հանրային քննարկումների հարթակում:

Նրա մասին լռությունն ընդհատվեց` Երեւանի քաղաքապետարան-շուկա, Տարոն Մարգարյան- նվիրատվություն, նվիրաբերություն կամ 99 տարով անհատույց օգտագործման տրամադրում դրամաիրային հարաբերությունների շրջանակում, երբ Երեւանի ավագանուն ներկայացվեց հանրային սեփականություն հանդիսացող Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Կանազի մշակույթի պալատը նրա կողմից հիմնադրած «Արվեստի այբուբեն»  հիմնադրամին 99 տարով անհատույց օգտագործման տրամադրման ներդրումային նախագիծը:

Այսպես.

Պարզվում է` Հրանտ Թոխատյանը, Արամ Թոխատյանը եւ Արմեն Համբարձումյանը, 2016 թվականին հիմնադրել են «Արվեստի այբուբեն»  հիմնադրամը, որը գրանցված է Հրանտ Թոխատյանի բնակության հասցեում` քաղաք Երեւան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5 եւ գործունեություն է ծավալում նույն այդ հասցեում` քաղաք Երեւան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5: Այս «Արվեստի այբուբեն»  հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանտ Թոխատյանի  կողմից ներկայացրած  հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործել, ծրագրեր չի իրականացրել եւ ֆինանսական հոսքեր չի ունեցել (տես` azdarar.am):

Ակնհայտ է, որ այս հիմնադրամը չունի գործունեության փորձ եւ ֆինանսական միջոցներ, հետեւաբար Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող բազմամիլիոնանոց գույքը, չպետք է ընդամենը դիմումի եւ կասկածելի առաջարկի հիման վրա, առանց մրցույթի եւ երաշխիքների տրամադրվի այդ հիմնադրամին:

«Արվեստի այբուբեն»  հիմնադրամի երկու հիմնադիրները` Հրանտ Թոխատյանը եւ Արամ Թոխատյանը փոխկապակցված անձինք են`հարազատներ, իսկ Արմեն Համբարձումյանը, ով 2015 թվականի մարտի 5-ից առ այսօր հանդիսանում է  Կանազի մշակույթի պալատ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար,  գավառական թամադայի հետ ներգրավված է շոու-բիզնեսի տարբեր շահույթ հետապնդող նախագծերում:

Կարող ենք արձանագրել եւս մի հոյակապ կոռուպցիոն գործարք: ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում են: Երեւանի քաղաքապետարան-շուկայում կուռուպցիան իր շլացուցիչ, զզվելի եւ գարշելի  չափերով, ձայնով եւ դեմքով կրկին ի ցույց է դնում` կեղտից ազատման եւ կեղտոտված տարածքի ախտահարման անհրաժեշտությունը:

ՀՀԿ-ն կրկին պարգեւատրում է իր ծառա գավառական թամադային:  Պարգեւատրում է լռության եւ ծառայամտության համար: Գավառական թամադան շատ լավ կատարել է իր առաքելությունը` լռել է:

Ցավալի է, սակայն լռողների բանակը դեռ մեծամասնություն է կազմում: Ցավալի է, որ 2017 թվականի ապրիլի 2-ի խայտառակությունից հետո Հայաստանում  ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները եւ սահմանափակում մարդու ազատությունները, սակայն այդ նույն Justice within Armenia-ի  այլ անդամներ ( Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան …) նույնպես լռում են:  Հետաքրքիր է` այդ լռության գինը որքան արժե:  Որքան է կազմել կամ դեռ պետք է կազմի հանրային միջոցների  յուրացման գինը  իրենց արվեստի գործիչ ներկայացնող անձանց համար:

P.S.

Մեր օրերի վաստակավոր արտիստները` մշակութային գործիչներն ունեն իրենց  արվեստի այբուբենը, որը ներառում է անարդարության, բռնությունների եւ դավաճանության տեսարանները լռության մատնելը, մարդ-գաճաճների արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից պարգեւներ, կոչումներ եւ նյութական արժեքներ ստանալը:

Տպել
Ամենաշատ
Partner news