News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սլովենիայում նախագահական ընտրություններ են անցկացվում: Բացվել է ավելի քան 3 հազար ընտրատեղամաս, որոնք կաշխատեն մինչեւ տեղական ժամանակով 19:00, փոխանցում է «Կոմերսանտը»:

Նախագահական մրցարշավի ֆավորիտն է գործող նախագահ Բորուտ Պախորը: Նրա գլխավոր մրցակիցն է Կամնիկի քաղաքապետ, նախկին կատակերգակ դերասան Մարյան Շարեցը:

Ընտրություններին ընդհանուր 9 թեկնածու է մասնակցում: Պետական ընտրական հանձնաժողովի տեղեկություններով՝ քվեարկությանը կարող է մասնակցել ավելի քան 1,7 մլն քաղաքացի:

Սլովենական Episcenter ընկերության կանխատեսումներով իր ձայնը պատրաստ է սոցիալ-դեմոկրատ Բորուտ Պախորի օգտին տալ ընտրողների 55 տոկոսը, իսկ Մարյան Շարեցի՝ 23 տոկոսը: Եթե առաջին փուլում գործող նախագահին չհաջողվի ձայների բացարձակ մեծամասնություն ստանալ, նա, հավանաբար, կհաղթի երկրորդ փուլում՝ ուղղակի դիմակայությունում կանխագուշակում են, որ նա կստանա ձայների 70 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ