News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը եւ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հուշագիր են ստորագրել 2 երկրների համակարգող խորհուրդ ստեղծելու մասին: Այս մասին հոկտեմբեևրի 22-ին հայտնել է Իրաքի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Արարողության ժամանակ ալ Աբադին Էր Ռիադի հետ ստորագրված փաստաթուղթը «շրջադարձային պահ է համարել երկրների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման եւ երկկողմանի հարաբերությունների ամրապնդման համար»:

Իրաքի վարչապետի համոզմամբ՝ տարածաշրջանում «լիարժեք համագործակցության եւ տնեսական ինտեգրման նոր փուլ սկսելու» ժամանակն է:

Սաուդյան միապետը հաստատել է աջակցությունը Իրաքի կայունությանն ու անվտանգությանը՝ նշելով, որ 2 երկրներին կապում են պատմական եւ եղբայրական կապերը, այլ ոչ թե միայն համատեղ սահմաններն ու շահերը: Նա նաեւ ալ Աբադիին շնորհավորել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման գործում ձեռքբերումների համար:

AFP-ն հայտնել է, որ արարողությանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news