News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի իշխանությունները չեն քննարկում ինքնավար համայնքում ընտրությունների անցկացման հնարավորությունը: Հոկտեմբերի 22-ին այս մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության գեներալիտետի պաշտոնական ներկայացուցիչ ժորդի Տուրուլը, հայտնում է RAC1 ռադիոկայանը: «Ընտրությունների անցկացման հարց չի քննարկվում»,- ասել է նա ռադիոկայանի հետ զրույցում:

Նա հավաստիացրել է, որ Կատալոնիայի իշխանությունները պատասխան գործողություններ կձեռնարկեն այն բանից հետո, երբ հոկտեմբերի 21-ին  Իսպանիայի կառավարությունը կատալոնական ճգնաժամի լուծման համար ընդունել է Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու որոշում: Կատալոնիայում այս քայլը գնահատում են որպես Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի սահմանափակում, չնայած Մադրիդում դա կստրականապես հերքում են: Մենք ձեռքներս ծալած չենք նստի…Սա կլինի որոշումների շաբաթ, ոչ մի բան չանելը չի մտնում հնարավոր սցենարներից ոչ մեկի մեջ»,- ասել է Տուրուլը:

Նա չի մանրամասնել, թե խոսքը ինչպիսի կոնկրետ պատասխան գործողությունների մասին է եւ խուսափել է պատասխանել հարցին՝ Կատալոնիայի խորհրդարանի նիստում հնարավո՞ր է անկախության հռչակումը, որը կոչ է արել հրավիրել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը:

Տուրուլն ընդամենը նշել է, որ Կատալոնիայի իշխանությունների «ճանապարհային քարտեզը» հանգում է «կատալոնական ինստիտուտների պաշտպանությանը եւ առավելագույն համախմբվածությամբ հոկտեմբերի 1-ի մանդատի (անկախության հանրաքվեի – խմբ.) կատարմանը»:

«Իսպանիան իրեն օրենքից դուրս է դրել, որպեսզի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ինստիտուտների պետական հեղաշրջում կատարի»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ