News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաջորդ ամիս սըր Ուինսթոն Չերչիլի վերջին նկարը կվաճառվի աճուրդում: «Ոսկե ձկնիկներով լճակ Չարվելում» նկարը 80 հազար ֆունտ է գնահատվել, հայտնում է SkyNews-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը այս նկարը նվիրել էր իր թիկնապահ սերժանտ Էդմունդ Մյուրեյին, որը նրան խնամել է կյանքի վերջին 15 տարիներին: Նա սըր Ուինսթոնին օգնել է պատրաստել վրձինները եւ մոլբերտը:

Քենթի նրա տան ձկնիկներով լճակը «Չերչիլի համար աշխարհում ամենայուրահատուկ վայրն էր» եւ այն վայրը, որտեղ «նա մշտապես ձգտում էր վերադառնալ»:

Չերչիլն ընդհանուր առմամբ 544 նկար է ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ