News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բեռլինի գազանանոցում բնակվող Մեն-Մեն պանդայի մոտ արտասովոր սովորություն է հայտնվել՝ նա վանդակում հետեւից առաջ է զբոսնում: Ղեկավարությունը կարծում է, որ սա դեռահասության բողոքի դրսեւորում է, եւ հույս ունեն  այն սեքսով «բուժել»՝ առաջիկայում նա այն տարիքին կհասնի, երբ կարելի է արուի ներկայացնել, փոխանցում է Newsru-ն:

Երկու պանդաների՝ 3-ամյա Մեն-Մենի եւ 7-ամյա արու Ցզյաո Ցինի համար  վանդակը բացել են այս ամռանը Գերմանիա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցի ժամանակ: Նա Բեռլինի գազանանոց է այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Երբ լրացել է Մեն-Մենի 4 տարին, նրա հետ տարօրինակ բան է կատարվել: Reuters-ը հայտնում է, որ վանդակում հետեւից առաջ քայլելու նրա սովորությունը նրան այցելուների շրջանում շատ հանրահայտ է դարձրել:

Գազանանոցի տնօրենը Berliner Zeitung-ի հետ զրույցում տեղի ունեցողը նրա տարիքով է բացատրել. «Մեն-Մենը դեռահաս է: Հետեւով քայլվածքը նրա բողոքն է այն ամենի դեմ, ինչն իրեն դուր չի գալիս. օրինակ՝ սնունդի կամ ծառայողների»:

Անազատության մեջ պանդաներին առանձին են պահում, զույգեր ստեղծելով միայն ամուսնական ժամանակահատվածում: Պանդաների մոտ դա սկսվում է փետրվարից մայիս: Գազանանոցի տնօրենն ասում է, որ գարնանը Մեն-Մենը սեռական հասունացման կհասնի «եւ կկարողանա կենտրոնանալ զուգընկերոջը գայթակղելու վրա»: Դե թեկուզ եւ նրա ուշադրությունը գրավելով արտասովոր քայլվածքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ