News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի հարցում ԱՄՆ-ն ամեն ինչի պատրաստ է, սակայն «լավ կլիներ դա չանել»: FoxNews-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ամեն ինչի պատրաստ ենք: Մենք այնքան պատրաստ ենք, որ դուք կզարմանաք: Վատ չէ՞ր լինի դա չանել: Պատասխանն է՝ այո: Դա տեղի կունենա՞: Ով գիտի»,- հայտարարել է նա:

Չնայած Փհենյանի կապակցությամբ Չինաստանի քննադատությանը, Թրամփը ողջունել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի գործողությունները: Նա նրան «լավ մարդ» է անվանել, որն ԱՄՆ-ին օգնում է այս միջուկային ճգնաժամի հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ