News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չեխիայի աջ կենտրոնամետ «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ԴՔԱ) շարժման առաջնորդ, դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշը բավականաչափ չի կողմնորոշվում արտաքին քաղաքականության հարցերում: Հոկտեմբերի 22-ին այս մասին ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, հայտնում է փարիզյան համացանցային Blesk պարբերականը:

«Նա վատ է հասկանում արտաքին քաղաքականության հարցերը,- ասել է Զեմանը պարբերականի հետ հարցազրույցում: - Նրա հրաշալի խոսում է 3 լեզվով, բայց վատ է հասկանում Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերը, բայց հատկապես արեւելյան շուկաներ (Չինաստան, Ռուսաստան եւ այլ երկրներ) մեր մտնելու հարցերը»:

Նախագահը ուրբաթ եւ շաբաթ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների ֆավորիտի, որոնց ընթացում նրա գլխավորած շարժումը համոզիչ հաղթանակ է տարել, թերությունների թվում նշել է Չեխիայի եվրոյի հաշվարկի անցնելու նկատմամբ բացասական վերաբերմունքը: Այս հարցը կարող է հրատապ դառնալ, եթե Հունաստանը, որի պարտքերը հավաքական մարում են ԵՄ անդամ երկրները, դրանից դուրս գա: Միլոշ Զեմանի կարծիքով՝ հեռանկարում եվրոյի ընդունումը համապատասխանում է երկրի շահերին:

Անդրեյ Բաբիշի դրական որակների թվում նա նշել է «ահռելի եւ հիացմունք առաջացնող աշխատունակությունը, կազմակերպչական տաղանդը, որը նրան թույլ է տվել ուժեղ քաղաքական շարժում ստեղծել, ինչպես նաեւ ծագած հարցերին արագ արձագանքելու ունակությունը»:

Նախագահը երկուշաբթի Անդրեյ Բաբիշին հրավիրել է կառավարության կազմավորման հարցով խորհրդակցությունների: ԴՔԱ առաջնորդը արդեն շաբաթ լրագրողներին ասել է, որ իր շարժումը պատրաստ է կառավարությունը կազմավորել եւ բաց է խորհրդարան անցած մյուս 8 քաղաքական կուսակցությունների հետ համագործակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ