News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հիմա, երբ «Իսլամական պետության» դեմ պայքարը մոտենում է ավարտին, իրանցի աշխարհազորայինները պետք է լքեն Իրաքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Իրանցի աշխարհազորայինները պետք է վերադառնան տուն։ Ցանկացած օտարերկրացի զինվորական պետք է վերադառնա տուն եւ թույլ տա Իրաքի ժողովրդին վերականգնել վերահսկողությունը այն տարածքների նկատմամբ, որոնք գրավված էին ԻՊ-ի կողմից, իսկ հիմա ազատագրված են։ Ես կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի միջեւ համաձայնագիրը առանցքային տարր է, որը կօգնի Իրաքի ժողովրդին  անել դա, ինչպես նաեւ ամրապնդել Իրանի եւ արաբական աշխարհի միջեւ հարաբերությունները»,-աել է Թիլերսոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ