News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի առարկում Իրանի հետ Ֆրանսիայի եւ Գերմանիայի առեւտրի դեմ, չնայած Իրանի միջուկային ծրագիրը ապահավաստագրելու իր որոշմանը, փոխանցում է AFP-ն:

«Ես նրանց ասացի՝ պարզապես շարունակեք փող վաստակել»,- Fox News-ի հետ հարցազրույցում ասել է Թրամփը: «Մի՛ անհանգստացեք, պարզապես շարունակեք փող աշխատել: Նրանք իմ ընկերներն են, նրանք մեր դաշնակիցներն են: Ես լավ հարաբերություններ ունեմ Էմանուելի եւ Անգելայի հետ»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

«Ես չգիտեմ, թե այս գործարքի հետ ինչ կպատահի»,- ասել է նա՝ խոսելով Իրանի միջուկային համաձայնագրի մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ