News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 17:06-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջանի ոլորաններում (5-րդ ոլորան) «ՎԱԶ 2106» մակնիշի 67 TT 666 (վարորդ՝ 83-ամյա Գ. Թ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մ գլորվել դեպի ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ վարորդը եւ ուղեւոր՝ 75-ամյա Գ. Բ.-ն, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տեր Ասողիկ քահանան հարվածել է գլխիս». Պնդում է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության կին անդամը
Ամեն մեքենա շրջապատել էր մի 50 հոգի մարդ ու քարերով խփում էին...
Փարիզում ցույցերի ժամանակ վնասվել է RT France-ի թղթակցի դեմքը
Լրագրողուհին այժմ գնում է հիվանդանոց․․․
Անասնագողության դեպքեր են բացահայտվել. մորթել են հենց գոմի մոտ
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, համագործակցելով Սեւանի քննչական բաժնի հետ…
Ծովիկը մտել է բնակարան ու ննջասենյակից գողացել ոսկյա զարդերով լի զարդատուփը
Գողոնը հայտնաբերված է: Ծովիկ Ղ.-ն ներկայացվել է Արմավիրի քննչական վարչություն…
Փարիզում օպերայի շենքի մոտ ցուցարարները ոստիկանների վրա ներկի գնդեր են նետել
Իրավակարգի պահապանների վրա են նետում նաեւ ճայթռուկներ…
Աբովյանում «Շշի Մելո» մականունով ԱԺ նախկին պատգամավորի քրոջորդին Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (ֆոտո)
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն Ազգային ժողովի նախկին պատգամավոր…
Partner news