News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների համաձայն Սամցխե-Ջավախքում հաղթել է իշխող կուսակցությունը, հաղորդում է Akhaltskha.net.-ը: Ամբողջ Վրաստան տարածքով բարձր ձայներ ստացած քաղաքական կուսակցությունների առաջին հնգյակը հետեւյալն է՝

«Վրացական երազանք` Դեմոկրատական Վրաստան »- 55.69%

«Միասնական ազգային շարժում» — 16.99%

«Բաքրաձե, Ուգուլավա — Եվրոպական Վրաստան» — 10.51%

«Վրաստանի հայրենասերների դաշինք» — 6,54%

«Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» — 3.28%

Սամցխե-Ջավախքի 5 շրջաններում ընտրված քաղաքապետների ցանկը հետեւյալն է․

Ախալցխա — Զազա Մելիքիձե — 69.24%

Ախալքալաք — Յուրի Հունանյան 58.62%              

Նինոծմինդա – Անիվարդ Մոսոյան-75.35%     

Ադիգենի — Զաքարիա Էնդելաձե 60.51%

Ասպինձա — Ռոստոմ Մագրաքվելիձե- 56.4

Ինչ վերաբերում է Բորժոմիի քաղաքապետարանին, ապա այնտեղ հավանաբար երկրորդ փուլ է լինելու:  Պայքարը կընթանա «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Լեւան Լիպարտի և «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության թեկնածու Զազա Չաչանիձեի միջև:

Ախալցխայի շրջանից նախնական տվյալներով քաղաքապետարանի կազմի մեջ անցել է 6 հայազգի մաժորիտար պատգամավոր։ Մոտակա ժամանակներս պարզ կդառնա նաեւ ցուցակով ընտրված պատգամավորների ցանկը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ