Նիգերիայի հյուսիս-արեւելքում Մայդուգուրի քաղաքում 3 մարդ զոհվել է, 16-ը վիրավորվել 3 կին մահապարտների ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայություններում աղբյուրներին:
Գործակալության տեղեկություններով՝ կիրակի երեկոյան առաջին կին մահապարտը ինքնապայթեցում է կատարել Բորնո նահանգի մայրաքաղաքի ոչ մեծ ռեստորանի դիմաց: Մի քանի րոպե անց եւս 2 պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ հարձակումը կատարվել է «քաղաքի ծայրամասերում «Բոկո Հարամի» մեծ թվով գրոհայինների հայտնվելու մասին տեղությունը ստանալուց մի քանի ժամ հետո»:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ մեկը չի ստանձնել: