News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը մտադիր է Համաշխարհային բանկից վարկային երաշխիքներ խնդրել իր ապագա դոլարային պարտատոմսերի թողարկման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա իր համար մեծ շահավետությամբ դոլարային պարտատոմսեր թողարկել:

Այս նախագիծն ընդհանուր առմամբ նման է Զարգացման քաղաքականության վարկերին, որոնք Համաշխարհային բանկն արդեն տրամադրում է (Development Policy Financing – այսպիսի հերթական վարկը Հայաստանը ստացել է 2016-ի դեկտեմբերին):

«Այստեղ եւս պետական կառավարման մեջ բարեփոխումներ են սպասվում, միայն թե այս դեպքում դուք ոչ թե վարկ կստանաք, այլ երաշխիք: Այն մնում է ՀԲ հաշվեկշռում, այլ ոչ մեր, ուստի այն մեզ համար պարտք չի հաշվարկվում: Սակայն այս դեպքում պատրաստ կլինեն մեր պարտատոմսերը ավելի ցածր տոկոսով գնել, քանի որ մենք այսպիսի հուսալի երաշխավոր կունենանք»,- ասաց Արամյանը:

Ֆինանսների նախարարության այս գաղափարի դեմ ՀԲ-ն չի առարկում: Այս պատճառով հիմա պետք է գործողությունների ծրագիր կազմել: «Աշխատանքը կարող է տեւել 1-2 տարի, բայց մենք կաշխատենք այն արագ ավարտել»,- հավելեց նախարարը:

Նշենք, որ Հայաստանը եվրոպարտատոմսեր է թողարկել (դոլարով) 2013 եւ 2015 թվականներին: 2020 թվականին երկիրը պետք է մարի առաջինը (700 մլն դոլար), 2025-ին՝ երկրորդը (500 մլն դոլար): 

Հետեւաբար՝ 2020 թվականին ստիպված կլինենք պետական պարտքի դիմաց սովորականից ավելի շատ վճարել (2017 թվականին դա բյուջեի եկամուտների մոտ 9 տոկոսն է, 2020-ին՝ գրեթե 25 տոկոսը): Որպեսզի ամբողջը եւ անմիջապես չվճարի, Ֆինանսների նախարարությունը քննում է նոր պարտատոմսերի թողարկման հնարավորությունը՝ նախկինների (debt rollover) մի մասի հետգնմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ