News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԿԸՀ-ն ավարտել է բոլոր 64 ընտրատարածքների ձայների հաշվարկը, որտեղ քաղաքների եւ շրջանների ղեկավարի ընտրություններ են անցկացվել, ու ներկայացրել է նախնական արդյունքները: Նախնական արդյունքների համաձայն՝ քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ կարող է անցկացվել Կազբեգիում, Խաշուրիում, Բորժոմիում, Օզուրգեթիում, Մարթվիլիում եւ Քութաիսիում,  հայտնում է «Նովոստի Գրուզիան»:

«Երբ վերջնական արդյունքներն ունենանք, կկարողանանք երկրորդ փուլը նշանակել, որը օրենսդրության համաձայն նշանակվում է ընտրություններից հետո 25-րդ օրը: Վերջնական ժամկետը, որը որոշվել է ԿԸՀ միջոցառումների ժամանակացույցում, նոյեմբերի 15-ն է»,- ասել է Վրաստանի ԿԸՀ ներկայացուցիչ Թամար Ժվանիան՝ նշելով, որ երկրորդ փուլը կարող է անցկացվել նաեւ մինչեւ նոյեմբերի 15-ը:

Մնացյալ ընտրատարածքներում, ներառյալ Թբիլիսիում, քաղաքապետի ընտրություններում հաղթել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները:

Մինչեւ վերջին պահը հայտնի չէին Թիանեթիի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, որտեղ պայքարում էին 2 թեկնածու՝ «Վրացական երազանքի» թեկնածու Լելա Կիստեսաշվիլին եւ «Միացյալ Վրաստանի համար» կուսակցության թեկնածու Թամազ Մեչիաուրին: Քվեարկության ելքը  5 քվեաթերթիկ են որոշել, որոնք թույլ են տվել Կիստեսաշվիլիին ստանալ ձայների 50,03 տոկոսը

Վեց շրջաններից երեքում, որտեղ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի՝ Մարթվիլիում, Քութաիսիում եւ Կազբեգիում, քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն «Վարցական երազանքի» եւ ընդդիմադի «Միացյալ ազգային շարժման» թեկնածուները: Օզուրգեթիի եւ Խաշուրիի ընտրողները երկրորդ փուլում ընտրություն կկատարեն իշխող կուսակցության եւ անկախ թեկնածուների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ