News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կիեւում Ադրբեջանից ներգաղթյալը սպանել է իր հարեւանին սրտին ուղղված մեկ հարվածով։

kiev.informator.ua տեղեկատուն հայնտում է, որ  ողբերգական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի գիշերը Գոլոսեեւսկի շրջանի հոսթելում։

Վեճի պատճառների մասին հարեւանները տեղյակ չեն։  Պարետի խոսքով, սովորական երեկո էր։ Ոչ ոք չէր վիճել։ Մի կին տեսել էր, թե ինչպես է հարձակվողը գնացել իր սենյակ՝ քնելու։ Հանկարծ նա աղմուկ է լսել եւ բարձրացել։

«Երբ  մտա սենյակ, Շամիլը հրում էր Սաշային։ Ես նրանց միջեւ կանգնեցի։ Մութ էր, եւ ինձ թվաց, թե Շամիլը կծեց իմ ձեռքը, բայց նա  ինձ դանակահարել էր, իսկ Սաշային՝ անմիջապես սրտին»,- պատմել է հոսթելի պարետ Ելենան։

Տղամարդը մահացել է սրտին ուղղված մեկ հարվածից։ Նա մոտ 30 տարեկան էր։ Անունն Ալեքսանդր էր։ Այդ հոսթելում բնակվում էր շուրջ 2 ամիս։

Կասկածյալի անունը Շամիլ է։ Նա նույնպես մոտ 30 տարեկան է ադրբեջանցի։  Հոսթելում բնակվում էր մոտ մեկ շաբաթ։ Նրան բերել էր իր եղբայրը՝ Էլքարը։ Սպանությունից հետո նրանք իրերով հանդերձ թաքնվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ