News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմը Փհենյանից պահանջել է մարել 43-ամյա վաղեմության պարտքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով EKN ապահովագրական ընկերության զեկույցը:

Հյուսիսային Կորեան Շվեդիային 330 մլն դոլար է պարտք: «Հյուսիսային Կորեան սկանդինավյան երկրին պարտք միակ պետությունն է, որը նույնիսկ չի փորձել պարտքը վերադարձնել»,- նշել է KBS-ն:

1974 թվականին Փհենյանը Շվեդիայից Volvo մակնշի մի քանի հազար ավտոմեքենա եւ այլ ապրանքներ է ձեռք բերել: Մատակարարումը կատարվել է, սակայն Փհենյանը դրանց դիմաց դրամական միջոցներ չի փոխանցել՝ տարբեր հանգամանքներ վկայակոչելով: Հյուսիսային Կորեան սկզբում 73,5 մլն դոլար է պարտք վերցրել, սակայն վերջին տարիներին տոկոսների պատճառով պարտքը 4,5 անգամ աճել է:

Շվեդիայում նշել են, որ հյուսիսկորեացիները ոչ մի կերպ չեն արձագանքում պարտքը մարելու պահանջներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ