News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ինչ-որ փոփոխություն կլինի, բայց աջ ղեկավոր մեքենաների տերերը կարող են վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ կառավարության լրատվական վարչության հեղինակած «Հրապարակում» հեռուստածրագրի ժամանակ:

Նախարարի խոսքով՝ վերջին օրերին, վերջին շաբաթներին շատ է քննարկվում այդ հարցը: «Այդպիսի իրավական ակտեր ստորագրված չկան, որեւէ որոշում կայացված չկա, միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքները չեն ոտնահարվի, ոչ մեկն իրեն վատ չի զգա այդ որոշումից»,- հայտարարել է նախարարը:

Հարցին՝ եթե որոշում կայացվի, որ աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելվի, կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցելու, Վահան Մարտիրոսյանը պատասխանել է, որ փոխհատուցման հարց չի առաջանում։ «Այնտեղ փոխհատուցելու բան չի լինի, որ փոխհատուցվի: Չի արգելվելու մեքենաների շահագործումը»: Ճշգրտմանը, թե արդյո՞ք կարելի է վստահ լինել, որ աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումը չի արգելվի, Վահան Մարտիրոսյանն այպես է արձագանքել. «Այսօր ինչ ձեւով կա, ինչ-որ փոփոխություն կլինի, բայց կարող են տերերը վստահ լինեն, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին կառավարության նիստից հետո նախարար Վահան Մարտիրոսյանն այս առնչությամբ ասել էր. «Դա այն խնդիրն է, որ ինչ–որ մի օր պիտի լուծենք։ Եթե ժամանակին չի արգելվել, ապա մի օր պիտի գա, որ կարգավորենք այդ խնդիրը։ Հայաստանը աջակողմյան երթեւեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ։ Մեքենաները շրջանառությունից հանելու խնդիր չկա։ Ժամանակ կտրամադրվի, 20 տարի թե 50 տարի, կոնկրետ բան չկա, բայց քանի որ Հայաստանը հանդիսանում է աջակողմյան երթեւեկության ապահով երկիր, պետք է այդ խնդիրը լուծվի»:

Նա նաեւ կոչ էր արել մարդկանց անցնել էլեկտրական մեքենաների: «Ամբողջ աշխարհը գնում է էլեկտրական մեքենաների, այսօր էլ  կառավարության նիստում հանձնարարություն եղավ ազատել էլեկտրական մեքենաները գույքահարկից ու մաքսատուրքից։ Եկեք մի քիչ ապագային նայենք, ոչ թե միայն յոլա գնալու ձեւով։ Երկրներ կան, որ հայտարարել են, որ 2025–ից արգելելու են վառելիքով մեքենաները։ Եվրոպական երկիր գնացեք ու հարցրեք՝ կա՞ աջակողմյան մեքենա»,-ասել էր նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ