News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում քննարկվող «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է ոստիկանությանը թույլատրել հաշվառել եւ վարել ԴՆԹ քարտադարաններ:

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ, նախագծի հիմնական զեկուցող Վարդան Եղիազարյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը:

«Մատնադրոշմային հաշվառման համակարգը, որը նույնականացման հիմնական միջոցն է, այլեւս բավարար չէ ծանր եւ առանձնապես ծանր հանգացործություն արած մարդկանց բացահայտման համար, քանի որ, նույնիսկ հասարակ ձեռնոց օգտագործելով, հասարակ անձինք կարող են մատնահետքեր չթողնել, իսկ դիակներից ոչ միշտ է հնարավոր լինում մատնահետք վերցնել», - ասաց Վարդան Եղիազարյանը։

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին, թե ո՞րն է լինելու այն նպատակը, որին հասնելու միակ ճանապարհը ԴՆԹ բնութագրերի հաշվառման իրականացումն է, քանի որ պետք է այնպես անել, որ անձնական տվյալների պաշտպանության հետ հակասություն չլինի: Ի պատասխան փոխոստիկանապետն ասաց, որ առաջարկվող փոփոխություններում որոշակի ճշգրտումներ եւ լրամշակումներ կլինեն, ինչը թույլ կտա խուսափել անձնական տվյալների պաշտպանությունը խախտելուց։

Հանձնաժողովը հավանության արժանացրեց օրենքի նախագիծը: Այն ընդգրկվեց հոկտեմբերի 24-ն մեկնարկող ԱԺ լիագումար նիստի օրակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ