News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը հոկտեմբերի 22-ին դադարեցրել է սեպտեմբերի 29-ին սկսած անժամկետ հացադուլը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Նինա Կարապետյանցը: Նա նշեց, որ Ներսես Պողոսյանը 24 օր տեւած հացադուլից հետո շատ հյուծված է եւ տկար, փաստաբան Արայիկ Պապիկյանին՝ նրան այցելության ժամանակ հաջողվել է համոզել, որպեսզի դադարեցնի հացադուլը:

«Նա դադարեցնելուց հետո հրաժարվել է բուժօգնությունից, բայց հուսանք, որ թույլ կտա, որպեսզի հետազոտեն, համապատասխան սննդակարգ նշանակեն: Նրա մոտ հացադուլից հետո առողջական խնդիրներ են ի հայտ եկել՝ սրտի, լյարդի, արյան ճնշման,երիկամների հետ կապված»

Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության լիարժեք հրապարակայնություն, իրեն վիրավորած դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկ եւ իր խափանման միջոց կալանքի փոփոխում:

Ներսես Պողոսյանն անժամկետ հացադուլ է սկսել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում տեղի ունեցած նիստից անմիջապես հետո: Նա հացադուլ սկսելու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ դատարանը մերժել է նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ իր պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ