News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը իր իշխանությունը կկորցնի շրջանի նկատմամբ կենտրոնական կառավարության իշխանության վերականգնումից հետո: Այս մասին հայտարարել է Իսպանիայի փոխվարչապեետ Սորայա Սաենս դե Սանտամարիան, հայտնում է La Vanguardia-ն:

Նրա խոսքով՝  Իսպանիայի Սենատը կաջակցի Կատալոնիայի ինքնավարության նկատմամբ կենտրոնական կառավարում սահմանելու 155 հոդվածին, Պուչդեմոնը կզրկվի իր իշխանությունից եւ այլեւս աշխատավարձ չի ստանա:

Նա պարզաբանել է, որ դրանից հետո Մադրիդը կարող է Կատալոնիայում իր ժամանակավոր ներկայացուցչին նշանակել: Ակնկալվում է, որ Կատալոնիայի դեմ միջոցառումները կընդունվեն ուրբաթ՝ հոկտեմբերի 27-ին:

Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել էր, որ Կատալոնիայի իրավունքների սահմանափակման ագրեսիվ քաղաքականությունն իրականացվում է Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ