News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում վարչապետ Սինձո Աբեի ղեկավարած իշխող Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունն ու ցենտրիստական «Նոր Կոմեյտոն» խորհրդարանի ստորին պալատում ընտրությունների արդյունքում հավաքել են ձայների ավելի քան 2/3-ը, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ–ին։

Պաշտոնական տեղեկություններով՝ ԼԴԿ եւ «Նոր Կոմեյտո» կուսակցությունների կոալիցիան Ճապոնիայում հոկտեմբերի 22-ին կայացած համաժողովրդական ընտրությունների արդյունքում կստանան առանցքային ստորին պալատի 465 մանդատից 313-ը։

Ձայների հաշվարկը ձգձգվել էր «Լան» թայֆունի պատճառով, որը Ճապոնիային վրա էր հասել այս հանգստյան օրերին։ ԼԴԿ–ն ստացել է 284 տեղ, իսկ կոալիցիոն գործընկերը՝ 29 տեղ։ Ընդհանուր առմամբ իշխող բլոկը ստանում է 313 տեղ, ինչը նրան հսկողություն է ապահովում բոլոր հանձնաժողովների նկատմամբ։

Երկրորդ տեղում է ընդդիմության գլխավոր ուժը՝ Սահմանադրական–ժողովրդավարական կուսակցությունը, որն ունի 55 մանդատ։ Երրորդ տեղում է պահպանողական «Հույսի կուսակցությունը»՝ 49 մանդատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ