News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այն ամենում, ինչ անում ենք Հայաստանում, փորձում ենք հակակոռուպցիոն վարքագիծ դրսեւորել. այսպիսով, մենք մեր բոլոր ծրագրերը դիտարկում ենք այս ոսպնյակի միջոցով: Այս մասին «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը՝ հավելելով, որ ունեն նաեւ որոշակի ծրագրեր, որոնք ունեն հակակոռուպցիոն հատուկ ուղղվածություն:

«Օրինակ, կարող եք լսած լինել, որ մենք աջակցում ենք կառավարության աշխատակազմի ղեկավարի գրասենյակին եւ հակակոռուպցիոն խորհրդին: Մենք նաեւ աջակցել ենք տեղական խորհրդատուներին, ովքեր որոշակի աշխատանք են կատարել կառավարության կողմից առաջնահերթ հռչակված չորս ոլորտներում: Եվ դա շարունակվող ծրագիր է: …Մենք աջակցություն ենք ցուցաբերել, միացել ենք ՄԱԿ-ի կողմից կառավարվող բազմադոնորային մի ծրագրի, եւ մի քանի դոնորներ աջակցեցին ընտրությունների ժամանակ ընտրողների ինքնությունը հաստատող սարքավորումների ձեռքբերմանը:

Այսպիսով, կան որոշ փոքր ծրագրեր, ու կան ավելի երկարաժամկետ ծրագրեր: Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների եւ անկախ մեդիա խմբերի, որոնք կատարում են դիտորդական դեր, եւ կարծում ենք, որ դա շատ կարեւոր է»:

Դիտարկմանը, թե հիմնական մտահոգությունն այն էր, թե ինչպե՞ս կարող է կառավարությունը պայքարել կոռուպցիայի դեմ, երբ կառուպցիան իրականում հենց կառավարությունից է գալիս, կարող ե՞ք կառավարությանը վստահել կոռուպցիայի դեմ պայքարը, երբ կոռուպցիայի մեծ մասը տեղի է ունենում հենց կառավարությունում, Դեբորա Գրիզերն արձագանքելն է. «Կարծում եմ, որ մենք պետք է համագործակցենք կառավարության հետ: Բայց, ինչպես արդեն ասացի, մեզ օգնում է զսպումների եւ հաշվեկշիռների մեխանիզմը, որպեսզի կարողանանք համոզվել, որ մեր տրամադրած գումարները օգտագործվում են նպատակային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Սամանթա Փաուեր. Բրյուսելում ես վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ասել է, որ ապրիլի 5-ին...
Մակունցն ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում քննարկել է Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը
Փորձագետների հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ»-ը…
Ամենաշատ