News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որի ժամանակ, հնարավոր է, հռչակվի իսպանական այս շրջանի անկախությունը, տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, հայտնում է El País-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ այսպիսի որոշում է ընդունվել խորհրդարանի նախագահության նիստում, որն ընթացել է երկուշաբթի առավոտյան:

Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում որոշել էր կատալոնական ճգնաժամի կարգավորման համար կիրառել երկրի Սահմանադրության 155 հոդվածը: Կառավարությունն առաջարկում է պաշտոնից հեռացնել Կատալոնիայի կառավարությանը եւ 6 ամսվա ընթացքում հայտարարել շրջանային խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացման մասին:

Ենթադրվում է, որ մինչ այդ Կատալոնիայի կառավարության գործառույթները կիրականացնեն կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչները: Այս միջոցառումները հիմա պետք է հաստատի Իսպանիայի Սենատը, որի նիստը, հավանաբար, տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Իսպանիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը Մադրիդի որոշումը Կատալոնիայի «նվաստացում» եւ ժողովրդավարության վրա հարձակում է անվանել, Ֆելիպե VI թագավորին մեղադրել է այս ագրեսիվ քայլերին աջակցելու համար եւ Կատալոնիայի խորհրդարանի նիստ է հրավիրել՝ առաջարկելով որոշում ընդունել հետագա գործողությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ