News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հոկտեմբերի 20-21-ին կայացավ Beeline Հայաստանի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված «Հեքըթոն» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթը:

Հաղթող ճանաչվեց Lezoo թիմը, որը արժանացավ 3000 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակի: Թիմը մշակել է մի լուծում, որը թույլ էր տալիս ոչ միայն խմբակային զանգ կատարել, այլեւ խոսակցության ընթացքում ունենալ համաժամանակյա թարգմանություն։

Երկրորդ տեղի մրցանակին արժանացան երկու թիմեր՝ iterate եւ megista, որոնք կստանան 1000-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով մրցանակ։ Iterate թիմի մշակած լուծումը թույլ է տալիս հեռահաղորդակցության կապից օգտվողին տեսահոլովակներ նայելու միջոցով հավաքել միավորներ եւ հետագայում այդ միավորները փոխանակել հեռախոսակապի րոպեների հետ։ Իսկ Megista թիմի մշակած պրոդուկտը թույլ է տալիս հաճախորդի ունեցած տվյալների վերլուծության հիման վրա առաջարկել նրան տվյալ օպերատորի առաջարկած ամենալավ սակագնային պլանը։

«Թիմերը մեծ աշխատանք են կատարել այս 24 ժամվա ընթացքում եւ ներկայացրել են իսկապես օգտակար եւ հետաքրքիր լուծումներ։ Կարծում եմ, մեր հեքըթոնը կարելի է համարել կայացած։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին հեռահաղորդակցության ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Դա այն ոլորտն է, որը 21-րդ դարում վերաբերում է գրեթե ամեն մեկին, հետեւաբար դրա զարգացումը կենսական նշանակություն ունի բոլորիս համար։ Իսկ այսպիսի նորարար եւ հետաքրքիր լուծումները կարող են շատերի կյանքը դարձնել ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հեռահաղորդակցության հեքըթոնին մասնակցող թիմերը բազմաթիվ հետաքրքիր լուծումներ էին մշակել՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ եւ հիմնվելով այս ոլոտում առկա big data-ի վրա։ Լուծումներից շատերը հետագայում կարող են դառնալ բավականին նորարար եւ եկատմաբեր պրոդուկտներ, որոնք կիրառելի կլինեն հեռահաղորդակցության օպերատորների կողմից ցանկացած երկրում», - նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Դիմում-հայտ ներկայացրած 40-ից ավել թիմերից ընտրվել էին 25-ը, որոնք մրցույթի 24 ժամվա ընթացքում մշակեցին հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ եւ ներկայացրեցին մասնագետների դատին։ Մրցույթի որպես ընտրության չափանիշ կիրառել է 24 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը եւ կիրառելիությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ