News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմը մեծ հարված հասցրեց Արցախի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին, Ադրբեջանը տորպեդահարեց բանակցությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Արցախի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ այժմ թիվ մեկ խնդիր է դառնում սահմանային իրավիճակը հասցնել զինադադարի մակարդակի. «Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններով հենց նպատակ կար թուլացնել լարվածությունը, բայց այս պայմանավորվածություններից Ադրբեջանն անուղղակիորեն հրաժարվում է, հետեւաբար պայմանավորվածությունները տեղից չեն շարժվում»:

Անդրադառնալով շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը՝ Բեքարյանը նշեց, որ հայկական կողմն ապացուցողական բազայի կարիք ունի, նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումն է կարեւոր. «Օրինակ՝ հրադադարի խախտման դեպք է գրանցվում, հետաքննության մեխանիզմներն արձանագրում են դա, ինչից հետո դաշտային օգնականները կարող են գնալ այնտեղ եւ թույլ չտալ շարունակություն: Ամբողջ նպատակն ապացույցների պատկեր ունենալն է: Եթե հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, հետագայում հնարավոր է Ադրբեջանին որոշակի պատասխանատվության ենթարկել, բայց սրա մասին այժմ խոսելը շատ վաղ է, որովհետեւ Ադրբեջանը հրաժարվում է մեխանիզմների ներդրումից»:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում առկա իրավիճակին, ապա ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ այն բավարար գնահատել չի կարելի. «Ժամանակ առ ժամանակ հանդարտեցման փուլեր լինում են, սակայն լիակատար կայունացման մասին չենք կարող խոսել»:

Նա նշեց նաեւ, որ Ադրբեջանում հայատյացության դրսեւորումներ շատ կան եւ նրանց մամուլի ռադիկալությունը չենք կարող համեմատել Հայաստանի մամուլի հետ. «Այլախոհությունն Ադրբեջանում վերացված է, ազատ մամուլ չկա, հետեւաբար՝ այնտեղ տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ