News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2017 թվականի երեք քառորդը հետընտրական ժամանակահատված էր, եւ այս ժամանակահատվածում երկրում հասարակական-քաղաքական լարված իրավիճակ գործնականում չի եղել: Հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց  Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Փորձագետի խոսքով՝ նույնիսկ այսպիսի պայմաններում լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր գրանցվել են:

«Եղել է բռնության կիրառման 2 դեպք, տարբեր կարգի ճնշման 16 դեպք եւ տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքների խախտման 39 դեպք»,- պարզաբանեց Մելիքյանը՝ հավելելով, սակայն, որ այս խախտումների ընդհանուր թիվը նախորդ քառորդի համեմատությամբ կրճատվել է 72-ից մինչեւ 57:

Փորձագետը միաժամանակ նշեց, որ որոշ միտումներ մտահոգության տեղիք են տալիս: Այսպես՝ լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշում կիրառելու փաստերի թվի կրճատման հետ մեկտեղ, աճել է տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվը:

«Եթե անցած քառորդում գրանցվել է տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 10 դեպք, ապա այս տարի՝ արդեն 39»,- շեշտեց Մելիքյանը՝ հավելելով, որ շարունակում է մտահոգություն հարուցել լրագրողների նկատմամբ ճնշման եւ բռնության առկայության փաստն ինքնին՝ անկախ դրանց թվից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ