News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015 թվականի հունիսին Բաղրամյանի պողոտայում Electric Yerevan բողոքի ակցիայի օրը, ինչպես նաեւ 2016-ի հուլիսի վերջին Խորենացի փողոցում եւ «Սարի թաղ» թաղամասում ոստիկանության աշխատակիցների կողմից լրագրողների նկատմամբ զանգվածային բռնության կիրառման վերաբերյալ գործերով քննչական գործողությունները անարդյունք եւ ձեւական են կատարվում: Հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Խոսքի ազատության կոմիտեն արձանագրել է, որ վերջին շրջանում 2 գործով էլ նոր մեղադրվողներ կամ կասկածյալներ երեւան չեն բերվել:

«Ընդհանուր առմամբ, վերջին 2 տարում Electric Yerevan-ի գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձանց նկատմամբ: Միեւնույն ժամանակ, Խորենացի փողոցում եւ «Սարի թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների գործով ավելի քան 1 տարում քննչական գործողություններ, մեղադրանքներ են ներկայացվել 9 անձանց»,- պարզաբանեց փորձագետը՝ հավելելով, որ տեսախցիկների հոլովակներում երեւում է, թե ինչպես են տասնյակ ոստիկաններ եւ նրանց աջակցող քաղաքացիական հագուստով բազմաթիվ անձինք բռնություն կիրառում եւ հետապնդում լրատվամիջոցների աշխատակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ