News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ-ի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի հետ հանդիպմանը քննարկվել են հարկային ոլորտում հայ- իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր տեղի ունեցած հանդիպմանը Վարդան Հարությունյանը հույս հայտնեց, որ այն լավ հիմք կդառնա հետագա համագործակցության համար:

«Տարածաշրջանում Իրանն ու Հայաստանը, լինելով հնագույն 2 ժողովուրդ, ունեն բարեկամական մեծ կապ, եւ քաղաքական հարցերում չունենալով որեւէ տարաձայնություն, հակառակը՝ բազմաթիվ ոլորտներում ունենալով համագործակցություն՝ ավելի քան համոզված եմ, որ մեր երկու գերատեսչությունների մեջ համագործակցությունը ստացվելու է»,- ասաց Վարդան Հարությունյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահը նկատեց՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ շարունակ զարգացող առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում ամենակարեւոր գործոնը հուսալի պայմանագրաիրավական հիմքի ստեղծումն է, այդ թվում՝ հարկման խնդիրների կարգավորման ոլորտում:

Նա շեշտեց, որ դեռեւս 1998թ.-ից երկու երկրների միջեւ գործում է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս ազատվել կրկնակի հարկումից, միեւնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը:

«Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի եւ Իրանի հարկային մարմինների միջեւ տեղեկատվության արդյունավետ փոխանակում է կատարվում: Ժամանակն է խմբագրել գործող համաձայնագիրը՝ վերջին տարիներին մեր երկրների հարկային օրենսդրության եւ վարչարարության մեջ տեղի ունեցած զարգացումներին համահունչ: Հուսամ՝ կարճ ժամանակում գերատեսչությունները ավելացնեն հարկային ոլորտում տեղեկատվության փոխանակման ծավալը՝ հետագայում անցնելով միջազգային չափանիշներին համապատասխան ավտոմատ փոխանակման»,- նշեց նա:

Վարդան Հարությունյանի դիտարկմամբ՝ երկու պետությունների հարկային վարչարարության մեջ զգալի տեղ է հատկացվում նաեւ կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրմանը. «Միջազգային տարբեր կառույցների գնահատմամբ Հայաստանի հարկային մարմնի կառավարման էլեկտրոնային համակարգը շատ առումներով առաջատար է: Այն ապահովում է երկրի տնտեսությունում փաստաթղթաշրջանառության կրճատում, հարկային հսկողության արդյունավետության բարձրացում՝ ընթացիկ տեսչական հսկողությունից էլեկտրոնային հսկողության անցնելու եւ ռեսուրսներն առավել արդյունավետ կառավարելու շնորհիվ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ