News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոմբարդիայի եւ Վենետոյի մարզերում կայացած ինքնավարության հանրաքվեն անցել է Իտալիայի սահմանադրությանը համապատասխան: Այդ մասին հայտարարել է Եվրամիության գործադիր կոլեգիայի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Կիրակի Իտալիայի հյուսիսային երկու մարզերում՝ Լոմբարդիայում եւ Վենետոյում կայացել էր ինքնավարության հանրաքվե: Երկու հանրաքվեն էլ խորհրդակցական բնույթ ունեն եւ ֆորմալ առումով չունեն պարտադիր իրավական հետեւանքներ: «Հանրաքվեներն անցել են իտալական սահմանադրությանը համապատասխան», —Բրյուսելում լրագրողներին ասել է Շինասը:

Նախնական արդյունքների համաձայն՝ Լոմբարդիայի բնակչության 95 տոկոսից ավելին քվեարկել է մարզի ինքնավարության ընդլայնման օգտին, իսկ մասնակցությունը կազմել է ավելի քան 40 տոկոս: Վենետոյի քվեարկության արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն այստեղ մասնակցությունը կազմել է 60 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ