News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.

- «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,

- «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ