News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Ավստրալիայի ափերից 8 կմ հեռավորության վրա հարպունով ձուկ որսացող դայվեր Ջոն Քրեյգը հրաշքով է փրկվել շնաձկից։ Նրա նավակը քամին բաց ծովն էր քշել։ Քրեյգը ջուրն էր նետվել եւ իրենից պարզած ձեռքի հեռավորության վրա հսկա վագրանախշ շնաձուկ տեսել։

4 մ երկարությամբ գիշատիչը Քրեյգի տեսած ամենամեծ շնաձուկն էր։ Դրանից հետո ձուկը սկսել էր հետապնդել դայվերին։ «Անկեղծ ասած՝ ես մտածում էի, որ վերջս եկել է։ ափից 4 մղոն հեռավորության վրա հսկա շնաձուկը լողում էր հետեւիցս։ Ես ինքս ինձ ասում էի՝ դե ինչ, այսպես էլ կմեռնեմ»,– պատմում է Քրեյգը։

Բայց վերջիվերջո շնաձուկը հոգնել էր դայվերին հալածելուց։ Նրան Շարկի ծոցում նկատել էին փրկարարները եւ ափ հանել։

Այս տարի Ավստրալիայում գրանցվել է մարդկանց վրա շնաձկների հարձակման 14 դեպք, մահացու ելք է ունեցել միայն մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ