News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 11-ին եւս մեկ համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի Երեւանում:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բազմաբնակարան շենքերում ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային եւ առողջապահական հաստատություններում եւս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների կատարման ընթացքը եւ դրանք ավարտել սահմանված ժամկետում։

Աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությանը եւ «Ջրային կառույցներ»  ընկերությանն էլ հանձնարարվել է ձմռանն ընդառաջ սահմանված կարգով կոնսերվացնել մայրաքաղաքում գործող  ցայտաղբյուրներն ու շատրվանները՝ մինչեւ վերագործարկան հաջորդ տարեշրջանի մեկնարկը:

Խորհրդակցության ավարտին աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել նոյեմբերի  11-ին համաքաղաքային ծառատունկ եւ շաբաթօրյակ կազմակերպելու նպատակով: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչներին:

Տպել
Ամենաշատ