News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բաղդադի սկզբունքային դիրքորոշումն է Սիրիային Արաբական երկրների լիգա վերադարձնելը: Այս մասին Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս հարցում մենք ռազմավարական դիրքորոշում ունենք, մենք այս մասին բազմիցս ենք ասել,- շեշտել է Իրաքի ԱԳ նախարարը: - Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարգել Սիրիայի ինքնիշխանությունը եւ Սիրիային վերադարձնել Արաբական երկրների լիգա»:

«Ինչ վերաբերում է Սիրիայի բոլոր քաղաքական հարցերին, ապա դրանք պետք է լուծեն իրենք սիրիացիները»,- նշել է նախարարը:

«Մենք կարծում ենք, որ Սիրիայում պատերազմի 5 տարին եւ մյուս երկրների միջամտությունը միայն սպանությունների են հանգեցրել, երեխաների ու կանանց տառապանքի, տների ու փողոցների կործանման,- արձանագրել է ալ Ջաֆարին: - Այս պատճառով կարծում ենք, որ հարկավոր է սիրիացիներին հանգիստ թողնել, նրանց իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու հնարավորություն տալ: Այո, հնարավոր է, լինեն այս կամ այն հակասությունները, սակայն խնդիրները պետք է լուծվեն հենց այս միջոցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ