News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մահացել է Marilyn Manson խմբի համահիմնադիր Սքոթ Պուտեսկին, որը հայտնի է նաեւ որպես Դեյզի Բերկովից։ Նա 49 տարեկան էր, հայտնում է Independent-ը։

Պուտեսկին Բրայան Ուորների հետ, որը հետո Մերիլին Մենսոն կեղծանունն է ընտրել, խումբը հիմնել են 1989 թվականին։ Հետագայում, սակայն, Պուտեսկին ստեղծագործական տարաձայնությունների պատճառով լքել է կոլեկտիվը։

Երաժիշտը նվագում էր այլ խմբերում նույնպես, այդ թվում՝ Jack Off Jill-ում եւ Godhead-ում։ Նա ուներ նաեւ սեփական նախագիծը, որը կոչվում էր Three Ton Gate։

2014 թվականին Պուտեսկին հայտնել է, որ իր մոտ աղիների քաղցկեղ են հայտնաբերել։ Հիվանդությունն ախտորոշվել է 2013-ի սեպտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ