News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Որոշ լրագրողների՝ իրենց իրավունքների համար պայքարելու ցանկության բացակայությունը ստիպում է կասեցնել որոշ անձանց դեմ սկսված գործերը, որոնք այս կամ այն կերպով խոչընդոտել են լրատվամիջոցների աշխատանքին: Հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ եթե լրագրողը չի ցանկանում իրավապահ մարմինների հետ համագործակցել, ապա նրան ոչ մի բանով օգնել չի կարելի:

«Լրագրողներ կան, որոնք իրենց իրավունքնների համար պայքարում են, սակայն կան եւ այնպիսիները, որոնք, ենթադրում եմ, պայմանավորվում են եւ իրենց պայքարը դադարեցնում: Այս դեպքում ո՛չ մենք, ո՛չ իրավապահ մարմիններն այնտեղ անելիք չունենք»,- պարզաբանեց Մելիքյանը:

Փորձագետը նշեց, որ իր պրակտիկայում դեպքեր են եղել, երբ գործը հասել է ՄԻԵԴ եւ փաստացի ավարտական փուլում է եղել, երբ հանկարծ տուժած լրագրողները հայտարարել են, որ չեն ցանկանում պայքարը շարունակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Ամենաշատ