News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացի եւ բրիտանացի երկրաբանները արհեստական ինտելեկտի նոր համակարգ են ստեղծել, որը կարող է կանխատեսել երկրաշարժերը։ Այս մասին հայտնում է GRL ամսագիրը։

Նոր սարքը լաբորատոր պայմաններում ստորգետնյա կեղծ ցնցումների վրա «վարժվել» է եւ կարողանում է կանխատեսել երկրաշարժերը։

Գիտնականները Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում «երկրաշարժերի էմուլյատոր» են ստեղծել, որն ամբողջովին կարողանում է ստորգետնյա ցնցումների առաջացման ժամանակ ի հայտ եկող երեւույթների իմիտացիա անել։ Դրա շնորհիվ էլ նեյրոցանցը սովորել է «տեսնել» ապագա երկրաշարժերի հետքերը։

Որոշ ժամանակ անց մեքենան սովորել է ճշգրիտ կերպով կանխատեսել «լաբորատոր» երկրաշարժերը, ինչն, ըստ գիտնականների, ցույց է տալիս, որ նման մեթոդները կարելի է կիրառել նաեւ իրական սեյսմիկ իրավիճակում։ Մյուս կողմից այս ալգորիթմն, ամենայն հավանականությամբ, դեռեւս չի կարելի օգտագործել այդ նպատակներով, քանի որ այն «վարժեցված չէ» իրական տվյալներ վերլուծելու համար։ Կանխատեսումները կարող են այդքան էլ ճշգրիտ չլինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ