News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նյույորքյան  «Ռայքերս» բանտի կալանավորներին, որոնք կատարել էին վերակացուների բոլոր հրահանգները եւ չէին ծեծել մյուս դատապարտյալներին, որպես խրախուսանք՝ պիցցա են հյուրասիրել, փոխանցում է The New York Post-ը։

Մոտ 20 տուփ պիցցաներով լուսանկարն արվել է անցյալ շաբաթ: Ուտելիքը բերվել էր մոտակա Domino's  ռեստորանից եւ նախատեսված էր բաժանել այն կալանավայրում, որտեղ ապրում են ամենախնդրահարույց 400 կալանավորները:

«Ինձ դուր չի գալիս, որ կալանավորներին խրախուսում են միայն նրա համար, որ նրանք իրար չեն ծեծում կիսամեռության հասցնելու աստիճան», — նորամուծությունը մեկնաբանել է բանտի աշխատողների արհմիության ներկայացուցիչ Պատրիկ Ֆերայոլոն։ Նա նաեւ հայտնել է, որ կալանավորներին կողմնակի սննդի մատակարարումն, ըստ էության, մաքսանենգություն է եւ ռեժիմի խախտում:

Ընդ որում, բանտի ղեկավարությունը նշում է, որ հատուկ ծրագրի շրջանակներում  առաջընթաց ունեցող 75 բանտարկյալներից յուրաքանչյուրին տրվել է պիցցայի 2-ական կտոր, եւ որ պիցցայի համար ընդհանուր առմամբ ծախսվել է 400 դոլար

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ