Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 22-ին, ժամը 11.30-ին, 1976 թ. ծնված Էդիկ Հ.-ն կամավոր հանձնել է զենք-զինամթերք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հանձնել է մասնավորապես, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ պահունակ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 64 փամփուշտ եւ հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը: