News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խանջյան փողոցի թիվ 31 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում՝ հարցականով, դեմքի աջ կեսի եւ քունքային շրջանի քերծվածքներ, երկու դաստակների քերծվածքներ, կոնքի աջ շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 26-ամյա մի երիտասարդ եւ հայտարարել է, որ վնասվածքը ստացել է «Ավտոգեն-Մ» գործարանի մոտ վայր ընկնելու հետեւանքով:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նրան եւ տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Հաղպատ-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ հարվածել է իր առջեւ կանգնած 32-ամյա տղամարդուն, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ