News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տարբեր կուրսերի մոտ 50 սան հոկտեմբերի 21-ին այցելել են ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային hամալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո գտնվող «Ջրվեժ» անտառապարկ:

Միջոցառումն անցկացվել է «Բնապահպանական խճանկար» խորագրի ներքո: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ Ա. Խալաթյանը վարել է էկոկրթական բաց դաս: Անտառապարկի սաներին ներկայացվել է հայրենի հարուստ բնաշխարհի առանձնահատկությունները, ինչպես նաեւ դենդրոպարկերի դերը ֆլորայի պահպանության գործընթացներում:

Դասախոսությունից հետո գեղարվեստի քոլեջի սաներն իրենց շրջապատող աշնանային գունագեղ բնապատկերները հանձնել են կտավներին:

Քոլեջի սաները «Մաքուր Հայաստան» համապետական միջոցառումների շրջանակում մաքրել են «Ջրվեժ» անտառապարկի որոշ տարածքներ:

Միջոցառման ավարտին Գեղարվեստի քոլեջի որոշ սաներ իրենց աշխատանքները նվիրել են «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին: Նկարները սաներից ընդունել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Գաբրիելյանը:

Տպել
Ամենաշատ